տուն Աշխարհ Ստամբուլում ցրել են կանանց իրավունքների համար երթը

Ստամբուլում ցրել են կանանց իրավունքների համար երթը

147
0

Ստամբուլում կանանց իրավունքների համար երթը ոստիկանությունը ցրել է: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Ստամբուլում կազմակերպված երթին մասնակցել է մոտ 2 հազար մարդ: Երթը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ և պլաստմասե փամփուշտներ է կիրառել:

Թուրք իրավապաշտպանները վստահեցնում են, որ 2019 թվականի սկզբին Թուրքիայում 378 կին է սպանվել:

Նոյեմբերի 25-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի օր: Այդ օրը աշխարհի տարբեր անկյուններում երթեր են կազմակերպվում: