տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլի ոստիկանությունը գաղտնալսել է վարչապետ Էրդողանի հեռախոսը

Ստամբուլի ոստիկանությունը գաղտնալսել է վարչապետ Էրդողանի հեռախոսը

121
0

maliki and erdogan

Թուրքիայում կոռուպցիոն գործով հետաքննության ժամանակ գաղտնալսվել են նաև վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հեռախոսազրույցները։ Այս մասին գրում է Milliyet թերը։

Մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունը կառուպցիոն մեծ չարաշահումների մասին տեղեկություն էր ստացել, և մեկ տարի շարունակ գաղտնալսել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազանգերն, այդ թվում՝ վարչապետինը։

Պաշտոնական Անկարան այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանում։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում տեղի են ունեցել ձերբակալություններ։ Ձերբակալվածների մեջ են ներքին գործերի նախարար Մաումեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության և քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները: Բացի այդ, ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, գործարարներ, շինարարության ոլորտի պատասխանատուներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here