Երգչուհի Սոֆի Մխեյանն հանդիսատեսի դատին է հանձնել նոր՝ Երազում երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Պետք է նշել, որ տեսահոլովակը շատ գեղեցիկ է եւ տարբերվող: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը, երաժշտության համահեղինակներն են Սոֆին եւ Սերգեյ Այվազյանը, խոսքերի հեղինակներն են Ռուբեն Մխիթարյանն ու Նվեր Ղազարյանը: Սոֆիի հետ պարում է Հովհաննես Սարգսյանը: