տուն Քաղաքական Հայաստան Սումգայիթն արտացոլում է Ադրբեջանի և Թուրքիայի՝ մինչև ուղնուծուծը հայաֆոբ տրամադրվածությունը․ Էդմոն Մարուքյանը...

Սումգայիթն արտացոլում է Ադրբեջանի և Թուրքիայի՝ մինչև ուղնուծուծը հայաֆոբ տրամադրվածությունը․ Էդմոն Մարուքյանը արձագանքել է «Независимая Газета»-ի հրապարակմանը

184
0

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Независимая Газета» պարբերականում լույս տեսած Սումգայիթյան ողբերգության մասին հոդվածին:

Մարուքյանը մասնավորապես գրել է.

«Շատերը չգիտեն, որ «Независимая Газета»-ի կարգախոսը հնչում է հետևյալ կերպ. «Առանց զայրույթի և կողմնակալության»: Ինչ տխուր է հասկանալ, որ լրագրողները հաճախ մոռանում են այն պատճառները, որով որոշել են զբաղվել իրենց գործունեությամբ: Հենց այդպիսի «անաչառության մարտիկների» ձեռքում տեղեկատվությունը իսկական զենք է դառնում: