տուն Քաղաքական Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր...

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին

240
0

mJq5n1zitR7bqUbYEAaeAvJLlw

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, որը Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների գործողության շրջանակներում:

 

Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ուժերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդպիսի սպառնալիքներից է թմրանյութերի անօրինական շրջանառությունը: Այդ տեսակետից Հանրապետության նախագահը կարևորել է Երևանում «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումը և ողջունել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են համամարդկային այդ չարիքի դեմ: Նախագահը նշել է, որ չնայած Հայաստանում հպարտանում են չափազանց վտանգավոր այդ հանցավորության դեմ պայքարի արդյունքներով, այդուհանդերձ, վերոհիշյալ սպառնալիքի դեմ պայքարը պետք է կրի հետևողական բնույթ:

 

Երկուստեք կարևորվել է Երևանում տեղակայված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության ղեկավարման միջազգային համակարգող շտաբի գործունեությունը:

 

Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել նաև ՀՀ ոստիկանության և ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության միջև փոխգործակցությունը:

 

Աղբյուր` president.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here