տուն Աշխարհ Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ․ հայտարարություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ․ հայտարարություն

165
0

Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։

Զոհեր և վիրավորներ կան։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։

%d bloggers like this: