տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը հարյուր միլիարդավոր ռուբլիներ կծախսի պատժամիջոցներից տուժած բանկերը փրկելու համար

Ռուսաստանը հարյուր միլիարդավոր ռուբլիներ կծախսի պատժամիջոցներից տուժած բանկերը փրկելու համար

62
0

rian_02293176.hr.en.si

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն արդեն ահազանգում է, որ երկրի տնտեսությունը գտնվում է փակման շեմին։ Այս մասին, մասնավորապես, ասել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը պատրաստվում է իր մջոցներով փրկել արևմտյան պատժամիջոցների ցուցակում հայտնված ՎՏԲ և Ռոսսելխոզ բանկերին, որոնք գտնվում են ծանր վիճակում։ Պետությաւնը, մասնավորապես, կծախսի ավելի քան 6 մլրդ դոլար՝ այդ բանկերի բաժնետոմսերը գնելու և վերաֆինանսավորելու համար։

Թեպետ Ռուսաստանը շարունակ հայտարարում է, որ արևմտյան պատժամիջոցներն էական ազդեցություն չեն ունենալու երկրի վրա, սակայն պետության գործողություններն ու շուկաների իրական վիճակն այլ բան են ցույց տալիս։