տուն Քաղաքական Հայաստան Ռուբինյանը՝ «Լուսավոր Հայաստանի» և հին իշխանությունների կապի մասին

Ռուբինյանը՝ «Լուսավոր Հայաստանի» և հին իշխանությունների կապի մասին

255
0

Մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները: Լրագրողի հարցին, թե կան արդյոք փաստեր «Լուսավոր Հայաստանի» և հին իշխանությունների միջև կապի վերաբերյալ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում պատասխանեց, որ նախկին իշխանությունների կողմից առաջ է քաշվում հետևյալ համատեքստը, որ՝ այո, ժողովուրդ ջան, մենք թալանչի էինք, անտաշ էինք, ունեինք անտաշ և անգրագետ պատգամավորներ, բայց այս նոր ԱԺ-ն էլ է նույնը:

«Մոտավոր էսա էդ առաջ տարվող մտայնությունը: Հիմա վերջին շրջանում «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը տեղավորվում է էս համատեքստի մեջ: Եթե դուք համագործակցության մասին խոսելիս նկատի ունեք, որ երկու անձ հանդիպելիս ասում են՝ ես կանեմ սա, դու կանես սա, հետո էլ ձեռք են սեղմում, ուզում եմ ասել, որ համագործակցությունը միշտ չի այդպես լինում, որովհետև, օրինակ բերեմ, եթե ես ուզում եմ, որ, օրինակ, էս պատը ներկվի կանաչ, և ինձնից անկախ ուզում եք, որ էս պատը ներկվի կանաչ, և իմ բոլոր գործողությունները միտված են նրան, որ էս պատը ներկվի կանաչ, ձեր բոլոր գործողությունները նույնպես միտված են նրան, որ պատը ներկվի կանաչ. ես և դուք հանդիպելու և ձեռք սեղմելու կարիք չունենք: Կարող ենք և հանդիպել, և ձեռք սեղմել, բայց մենք գործում ենք, հետևաբար, նույն համատեքստի մեջ: Սրա մասին է խոսքը»,- ընդգծեց ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: