տուն Հասարակություն Ռոման Բերեզովսկին հեռացել է «Փյունիկից»

Ռոման Բերեզովսկին հեռացել է «Փյունիկից»

113
0

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։

«Փյունիկ» ՖԱ-ն կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», «Սոչիում» և Հայաստանի հավաքականում: