տուն Մամուլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

354
0

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են՝ Քոչարյանի ազատ արձակվելուց երկու օր անց։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

«Նախագահները հանդիպել են Քոչարյանի ազատ արձակվելուց երկու օր հետո», — ասել է Հարությունյանը։ Նա չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, միայն նշել է, որ այցելությունն անձնական բնույթ է կրել։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։