տուն Սպորտ Ռեալն ունի ավելի քան կես միլիարդ եվրոյի պարտք

Ռեալն ունի ավելի քան կես միլիարդ եվրոյի պարտք

169
0

0000000

Այսօր լրատվամիջոցները տարածել էին, որ Մադրիդի «Ռեալն» ունի միայն 90 մլն եվրոյի պարտք: Սակայն իսպանական AS-ը հաղորդում է, որ ակումբի պաշտոնական պատվիրակի զեկույցում խոսվել է միայն բանկերին եղած պարտքերի մասին, որոնք իրոք կազմում են 90 մլն եվրո:

Ակումբի պարտքերի ողջ ծավալը կազմում է 541 մլն եվրո: Այստեղ ներառված են նաև ակումբի պարտավորությունները ֆուտբոլիստների, ակումբների, կառավարության և բիզնես-գործընկերների նկատմամբ: Պարտքերն, ըստ աղբյուրի, կուտավել են ակումբի եկամուտների պակասի ֆոնին (տարեկան 12%), անցած տարի «Ռեալի» եկամուտներն ընդամենը մեկ տոկոսով են գերազանցել նախորդ տարվա եկամուտները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here