տուն Սպորտ «Ռեալը» գտել է Կազեմիրոյին փոխարինողին

«Ռեալը» գտել է Կազեմիրոյին փոխարինողին

153
0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայությաուններով, հաղորդում է Marca-ն:

Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Կազեմիրոյի ապագա փոխարինող:

Մադրիդյան ակումբը պատրաստ է 17-ամյա ֆրանսիացու համար վճարել 50-60 միլիոն եվրո:

Հավելենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Կամավինգան մասնակցել է 22 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: