տուն Աշխարհ ՌԴ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6852 նոր դեպք

ՌԴ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6852 նոր դեպք

107
0
A healthcare worker washes her hands during her shift at an intensive care unit (ICU) at the General University Hospital where patients infected with the COVID-19 are treated in Prague, Czech Republic, Tuesday, April 7, 2020. The new coronavirus causes mild or moderate symptoms for most people, but for some, especially older adults and people with existing health problems, it can cause more severe illness or death. (AP Photo/Petr David Josek)

Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6852 նոր դեպք: Այսպիսով՝ արդեն երկու օր շարունակ այս երկրում վարակի նոր դեպքերը ցածր են 7000-ից՝ գրում է ТАСС գործակալությունը:

Ռուսաստանի վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ երկրում ընդհանուր առմամբ կա 627646 վարակված: Ապաքինվածների ընդհանուր թիվը 393352 է:

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 188 հիվանդ՝ մահացության թիվը հասցնելով 8969-ի: