տուն Տնտեսական ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. հայկական ապրանքները հանվել են «Крокус»-ից

ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. հայկական ապրանքները հանվել են «Крокус»-ից

1169
0

Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստացել, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Հիշեցնենք, որ օրերս էլ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան էր հրաժարվել հայկական գյուղմթերքից: