տուն Սպորտ Ջոկովիչ — Նադալ` Լոնդոնի եզրափակիչ մրցաշարի որոշիչ խաղում

Ջոկովիչ — Նադալ` Լոնդոնի եզրափակիչ մրցաշարի որոշիչ խաղում

61
0

novak-djokovic-and-rafael-nadal-data

ATP եզրափակիչ մրցաշարի որոշիչ խաղում, ոը տեղի է ունենում Լոնդոնում, կհանդիպեն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը և աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը:

Ջոկովիչը կիսաեզրափակիչում 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ, իսկ Ռաֆայել Նադալը նույնպես երկու սեթում հաղթել է նախկին առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին` 7:5, 6:3:

Այս տարին վատ ընթացք է ունեցել Ռոջեր Ֆեդերերի համար: 2002 թվականից հետո նա կրել է ամենաշատ պարտությունները, իսկ այս տարի չի կարողացել հասնել Մեծ սաղավարտի ոչ մի մրցաշարի եզրափակիչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here