տուն Արցախ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների...

Ջալալ Հարությունյանը հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին

1461
0
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում են նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ:
Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:
Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին:
Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում…

Posted by Պաշտպանության Բանակ on 2020 թ. հուլիսի 23, հինգշաբթի