տուն Քաղաքական Միջազգային Պուտինը Մերկելի եւ Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հարցը

Պուտինը Մերկելի եւ Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հարցը

34
0

iKrUQ5p2dWQg

Ռուսաստանի նախագահ Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանիսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Երեք երկրների ղեկավարները արտահայտվել են  հրադադարի ռեժիմի արագ վերսկսման եւ ապստամբող շրջանների ներկայացուցչների մասնակցությամբ հանդիպման անցկացման օգտին։ Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել  շփումները ուկրաինական հիմնախնդրի հետ կապված»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Լորան Ֆաբիուսը հեռախոսազրույցում արտահայտել են շփումնային խմբի աշխատանքի արդյունավետ շարունակականության  փոխադարձ հետաքրքրվածությունը ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի համար։