տուն Քաղաքական Հայաստան Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային

Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային

141
0

Պորտուգալական Diário de Notícias (հրապարակվում է 1864թ․-ից) պարբերականն իր ընթերցողին է ներկայացրել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգություն» խորագրով հոդված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հոդվածում տեղ են գտել մի շարք պաշտոնական հայտարարություններ, ինչպես նաև տրվել են գնահատականներ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններին:

Նշվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարը խախտելու, Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի, բախումները հրահրելու, հայկական սահամանամերձ գյուղերի բնակելի տները ռմբակոծելու, Ալիևի կողմից բախումների միջոցով ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու, ադրբեջանական վերնախավում առկա տարաձայնությունների արդյունքում ԱԳ նախարարի փոփոխման, ԼՂ իշխանություններին որպես բանակցային կողմ ներգրավվելու Բաքվի մերժման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը Ադրբեջանի կողմից չստորագրելու մասին։

Հոդվածի «Լեռնային Ղարաբաղ» բաժնում նշվում է նաև Ստալինի որոշման, ԼՂ-ի կողմից անկախության հռչակման մասին, և «հայկական կողմի հաղթանակի հետևանքով էր, որ 1994թ․-ին լռեցին զենքերը» ձևակերպումները։

«Մինչև անցյալ շաբաթվա բռնությունների վերջին սրացումը, 2020 թվականը, որն առանձնացել է  COVID-19 համաճարակով, ավելի խաղաղ էր, քան նախորդ տարիները: Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով, ողջ աշխարհում հունիսը նույնիսկ ամենախաղաղ ամիսն է եղել, առանց միջադեպերի գրանցման:

Հուլիսի 12-ին ՝ Հայաստանի Տարվուշի մարզի հատվածում սահմանին է մոտեցել ադրբեջանական ռազմական տեխնիկան, ինչը համարվել է սադրիչ գործողություն: Տավուշի միջադեպը համարվում է ամենալուրջը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո»,- ասված է հոդվածում: Նշվում է նաև, որ ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվել է հայկական գյուղերի ավելի քան 50 տուն: