Home Քաղաքական Պետք է վերացարկվել անուններից․ Մակունցը՝ 1996 թ․ ընտրությունների և չարիքի մասին

Պետք է վերացարկվել անուններից․ Մակունցը՝ 1996 թ․ ընտրությունների և չարիքի մասին

0
251

Պետք է վերացարկվել անուններից։ Այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիայում հնչեցրած այն մտքերին, որ 1996 թ․ ընտրությունները կեղծվել են, ինչը չարիք է եղել մեր երկրի համար։

«Վարչապետն առաջին հերթին նկատի է ունեցել երևույթը։ Նա համարել է ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց և այն մարդկանց, ովքեր մասնակից են եղել և կեղծել են ընտրությունը, պետության համար վտանգ ներկայացնող իշխանություն։ Եվ ես խնդրում եմ, որ մենք այստեղ ոչ թե կարևորենք անձերը, այլ այստեղ կարևոր է երևույթը, և ընդհանրապես մենք ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից»։ 

Մակունցը նշեց, որ ինքն այս շեշտադրումներն է ընկալել վարչապետի ելույթից։

%d bloggers like this: