տուն Քաղաքական Պատգամավորը մեկանաբանում է՝ ինչու է Շահեն Հարությունյանին ազատել աշխատանքից

Պատգամավորը մեկանաբանում է՝ ինչու է Շահեն Հարությունյանին ազատել աշխատանքից

2543
0

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ, 10 ամիս աշխատելով ԱԺ-ում, հեռանում է ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, «քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար»։

Հարցի շուրջ Araratnews.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչ հիմքով է ազատվել Հարությունյանն աշխատանքից, որն իր համար համոզիչ չէր։

«Օգնականի հետ կապված որևէ խնդիր չի եղել, ուղղակի, ելնելով այն հանգամանքից, որ ես ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ, ինձ անհրաժեշտ էր ավելի նեղ մասագիտական գիտելիքներ ունեցող օգնական, ըստ այդմ՝ տեղի է ունեցել օգնականի փոփոխությունը։ Սա է միակ պատճառը»,- ընդգծեց պատգամավորը։

Հարցին՝ գուցե ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա՞ այս ամենում․ «Իհարկե, ոչ»,- հերքեց նա։

Հակոբյանը նշեց, որ արդեն գտել է համապատասխան օգնական։

Հ․Գ․ Մեր տեղեկություններով՝ Շահեն Հարությունյանն այլ հիմքով է ազատվել աշխատանքից, ինչի մասին կողմերը հրաժարվում են բարձրաձայնել։