տուն Սպորտ Պանտելիչ. Մոդրիչը զիջում է Պիրլոյին

Պանտելիչ. Մոդրիչը զիջում է Պիրլոյին

95
0

Սերբիայի հավաքականի և «Հերտայի» նախկին հարձակվող Մարկո Պանտելիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին, տեղեկացնում է Goal-ը:

«Մոդրիչը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ և զգացել այդ տղայի ողջ ներուժը:

Այդուհանդերձ, Պիրլոն ավելի ուժեղ ֆուտբոլիստ էր: Նա իսկական մաեստրո էր, ում Մոդրիչն այդպես էլ չհասավ»,- ասել է Պանտելիչը:

Հիշեցնենք, որ Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Աղբյուրը` armsport.am