տուն Աշխարհ Չինաստանում մոլորակի ամենատարեց կինը նշել է իր 134-ամյակ

Չինաստանում մոլորակի ամենատարեց կինը նշել է իր 134-ամյակ

93
0

Չինաստանի կառավարական լրատվական գործակալությունները պնդում են, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի բնակչուհի Ալմիհան Սեյիթին երկրի ամենատարեց քաղաքացին է։ 1886 թվականին ծնված տարեց կինն օրերս տոնել է իր 134-ամյակը, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը գրում է, որ եթե պետական լրատվամիջոցների պնդումները ճիշտ են, ապա կինը կարող է լինել մարդկության պատմության ամենատարեց մարդը, որը վերապրել է երկու համաշխարհային պատերազմ։

Տեղական պաշտոնական ԶԼՄ-ների կողմից հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ տարեց կինն իր ծննդյան օրն անցկացրել է ընտանիքի և ընկերների շրջապատում։

Նշում է, որ արևմտյան ԶԼՄ-ները կասկածի տակ են դնում Ալմիհան Սեյիթիի տարիքի հավաստիությունը, չնայած այն փաստին, որ նրա ինքնությունը հաստատող փաստաթղթում ծննդյան ամսաթիվ է նշված 1886 թվականի հունիսի 25-ը: