տուն Քաղաքական Միջազգային Չինաստանի նախագահն առաջին այցը կկատարի Եվրամիության երկրներ

Չինաստանի նախագահն առաջին այցը կկատարի Եվրամիության երկրներ

20
0

Glava-Kitaya-Si-TSzinpin-posetit-otkrytie-Olimpiyskikh-igr-Si Czin'pin

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սկսում է իր առաջին եվրոպական շրջագայությունը։

Չինաստանի առաջնորդը կայցելի Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, ինչպես նաև կմասնակցի Հաագայում միջուկային անվտանգությանը վերաբերող գագաթնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Եվրամիության թիվ մեկ առևտրային գործընկերոջ ղեկավարի բանակցությունների հիմնական թեման լինելու է համագործակցությունը տնտեսական ոլորտում։

Սպասվում է, որ Հաագայում Սի Ցզինպինը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հարցը։ Հիշեցնենք, որ Չինաստանը միակ երկիրն էր, որը ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից առաջարկված Ղրիմի հանրաքվեն դատապարտող բանաձևին։