տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի ապագան Եվրոպայում է․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ուկրաինայի ապագան Եվրոպայում է․ ԱՄՆ պետքարտուղարություն

51
0

Senate

Ինչպես Եվրամիությունը, Վաշինգտոնը  նույնպես խորը հիասթափություն է հայտնել Ուկրաինայի որոշումից՝ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործըթնացի դադարեցման կապակցությամբ։ Այս մասին ասվում է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ն միանում է Եվրամիությանը և հիասթափություն է հայտնում Ուկրաինայի կառավարության այն որոշումից, որով այդ երկիրը որոշել է հետաձգել Եվրամիության հետ Ասոցացման և առևտրային համաձայնագրերի ստորագրումը», — ասվում է հայտարարության մեջ։ Վաշինգտոնը խորհուրդ է տվել չհեռանալ եվրոպական ինտեգրման քաղաքականությունից, խորհուրդ տալով ԵՄ-ին՝ չփակել դռներն Ուկրաինայի առաջ․ «ԱՄՆ-ում վստահ են, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը երկրի տնտեսական բարգավաճման և ժողովրդավարացման լավագույն ճանապարհն է»։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարությունը ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի  դադարեցման որոշում է կայացրել, ինչը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here