տուն Քաղաքական Հայաստան «Ուժեղ ենք միասին»․ Հայկ Մարության (տեսանյութ)

«Ուժեղ ենք միասին»․ Հայկ Մարության (տեսանյութ)

294
0

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։

Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։

Ուժեղ ենք միասին»։