տուն Սպորտ Որքան կվաստակեն Ֆյուրին և Ջոշուան երկու մարտերի համար

Որքան կվաստակեն Ֆյուրին և Ջոշուան երկու մարտերի համար

257
0

WBC վարկածով ծանր քաշային կարգի բռնցքամարտի աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին և նրա հայրենակից Էնթոնի Ջոշուան, ով WBA, IBF, WBO և IBO վարկածով աշխարհի չեմպիոն է, կարող են վաստակել 60-70 միլիոն դոլար յուրաքանչյուր մենամարտի միմյանց համար, հայտնում է ESPN-ը՝ մեջբերոլով Ֆյուրի Ֆրենկ Ուորենին:

Նախօրեին պրոումոթեր Էդդի Հիրնը ասել է, որ բրիտանացի բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրին և Էնթոնի Ջոշուան համաձայնվել են երկու մենամարտ անցկացնել 2021 թվականին:

«Առաջին մարտի համար Ֆյուրին և Ջոշուան կարող են վաստակել յուրաքանչյուրը 60-70 միլիոն դոլար, ռևանշի մարտի համար՝ երկու անգամ ավելին: Բայց պայմանագրերը դեռ չեն ստորագրվել», – ասել է Ուորենը:

30-ամյա Ջոշուան 2019 թվականի դեկտեմբերին վերադարձրեց WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները մեքսիկացի Էնդի Ռուիսի դեմ մրցավեճում հաղթելուց հետո:

Աղբյուրը՝ Armsport.am