տուն Հասարակություն Իրավական Որքա՞ն պարգեւավճար է ստացել Վահե Գրիգորյանը

Որքա՞ն պարգեւավճար է ստացել Վահե Գրիգորյանը

236
0

Վահե Գրիգորյանը չի մասնակցել որեւէ նիստի, չի նախապատրաստել որոշման նախագծեր եւ այլ նյութեր, բայց աշխատավարձ ստացել է: Այսօր Ազգային ժողովում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին: Այն վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանին:

Էդգար Ղազարյանն ասաց` Վահե Գրիգորյանն իրավունքի ուժով ստացել է աշխատավարձ, սակայն Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ պարգեւավճար չի ստացել, քանի որ Վահե Գրիգորյանի հետ կապված հարցը` աշխատանքի գալ-չգալը, հանրային մեծ հնչեղություն ստացավ:

Թե որքան աշխատավարձ է ստացել ՍԴ անդամը, Էդգար Ղազարյանը դժվարացավ ասել: Չսխալվելու համար աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկատվությունը կարող են տալ գրավոր:

Հիշեցնենք` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում  է ՀՀ պետբյուջեի 2019 թվականի կատարողականը: