տուն Հասարակություն Առողջապահություն Որոնք են ինֆարկտի տիպիկ ախտանշանները

Որոնք են ինֆարկտի տիպիկ ախտանշանները

561
0

Սրտամկանի ինֆարկտը սիրտը սնող արյան (պսակաձեւ) անոթների խցանման հետեւանքով առաջացող սուր անբավարարությունն է, որի արդյունքում առաջանում է սրտամկանի մեռուկացում (իշեմիկ նեւրոզ)։ Սրտամկանի ինֆարկտի կլինիկական նշանների վաղ հայտնաբերումը վճռորոշ է հիվանդների համար։

Տիպիկ ախտանշաններն են.

Կրծքավանդակում ճնշող, այրող բութ ցավ, որը կարող է ճառագայթել դեպի ձախ ուսը, ձախ ձեռքը, թիկունքը եւ ստորին ծնոտը։ Ցավը տեւում է 20 րոպեից ավելի եւ չի անցնում նիտրոգլիցերինի ընդունումից հետո։ Դեպքերի 20-40%-ում կարող է ցավ չլինել, այլ լինեն նախազգուշացնող ախտանշաններ։ Առանց ցավի ընթացող ինֆարկտը հաճախ լինում է շաքարախտով հիվանդների եւ ծերերի մոտ։

Նախազգուշացնող ախտանշաններն են

Ծանրության՝ ճնշման զգացում կրծքավանդակում,

Թուլություն, գունատություն, սառը քրտինք,

Սրտխառնոց եւ փսխում,

Տհաճ զգացում, անհարմարավետություն (դիսկոմֆորտ) մարսողական խանգարումներով եւ զկռտոցներով։ Վատ բանի նախազգացում կամ վախ։

Այսպիսի նախանշաներ նկատելու տդեպքումանհրաժեշտ է դիմել բժշկի կամ զանգահարել շտապօգնության ծառայություն։ Մենակ մնալն այս դեպքում վտագնավոր և կարող է ճակատագրական լինել։