տուն Հասարակություն Իրավական Որդին կացնահարել է մորը. դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

Որդին կացնահարել է մորը. դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

633
0

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ ժամանելով նշված բնակարան՝ այնտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ.-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ  Կամո Պ-ն ձերբակալվել է։ Կայքի տեղեկություններով՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված։