տուն Քաղաքական Հայաստան Ոչ մի մանիպուլյացիա չի փրկելու այն անձանց, որոնք մեղավոր են. Ռուբինյան

Ոչ մի մանիպուլյացիա չի փրկելու այն անձանց, որոնք մեղավոր են. Ռուբինյան

109
0

Մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները:

Անդրադառնալով սիգարետի և այլ կոնտրաբանդաների մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը մասնավորապես նշեց.

«Դուք խոսում եք վիդեոների մասին, որոնք նկարահանել է և որոնցում խոսում է Սերժ Սարգսյանի հետախուզման մեջ գտնվող փեսան, ահա այն ամենը, ինչ ես ունեմ ասելու այս ամենի մասին: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ոչ մի տարօրինակ բան չկա նրա մեջ, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանց բարեկամները, հատկապես նրանք, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով, չպիտի գովեն այս իշխանություններին: Այսինքն՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ կոռուպցիոները մեղադրանքի առաջադրումից մեկ օր հետո կամ մեկ օր առաջ ելնում է և հայտարարում է, որ ազգը կործանվում է և, որ Ղարաբաղը ծախում են: Չկա ոչ մի տարօրինակ բան, և ես չեմ կարծում, որ մենք պետք է արձագանքենք էսպիսի ակնհայտ բաների: Արդարությունը պիտի վերականգնվի և ոչ մի մանիպուլյացիա չի փրկելու այն անձանց, որոնք մեղավոր են, ահա այսքանը»: