տուն Հասարակություն Առողջապահություն Վարդավառը նշելուց վերադառնալիս մեքենան կողաշրջվել է. 9 ամյա երեխան մահացել է

Վարդավառը նշելուց վերադառնալիս մեքենան կողաշրջվել է. 9 ամյա երեխան մահացել է

327
0

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Շիրակի մարզի գյուղերից մեկից Գյումրի վերադառնալու ճանապարհին  մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում 9 ամյա երեխա է մահացել:

Սույն տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից մեզ փոխանցեցին, որ մեքենայի մեջ եղել է 5 անձ:

Վիրավորներից երկուսը՝ վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են Աշոցքի Սուրբ Տիրամայր ԲԿ, իսկ մեքենայում գտնվող երեք երեխաներից երկուսը՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների  մեքենայի մեջ ընտանիքի անդամներ են եղել, ովքեր քաղաքից դուրս գնացել էին Վարդավառը նշելու։