տուն Քաղաքական Հայաստան Շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս համատեքստը. Ռուբեն Ռուբինյան

Շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս համատեքստը. Ռուբեն Ռուբինյան

114
0

Մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները:

«Կա մի ընդհանուր քաղաքական համատեքստ. այդ համատեքստը ծնունդ է առել այս գումարման Ազգային ժողովի առաջին օրվանից սկսած և այդ համատեքստը հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ էստեղ ամբողջ օրն ինչ-որ անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ-ի պատգամավորները չեն տարբերվում նախկին ԱԺ-ների պատգամավորներից, որ նրանք բռնությանը կողմ են և այլն, և այլն: Եվ շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս համատեքստը, այս մտայնությունը ստեղծել՝ նախկին իշխանություններին, որոնք չէին անցել ԱԺ, այսինքն՝ իրենք ուզում էին ապալեգիտիմացնել այս գումարման ԱԺ-ն տարբեր մեթոդներով՝ ներառյալ իրենց հետ կապված լրատվամիջոցների կողմից տարվող գծերով, հա, այսպես ասենք՝ ագիտացիոն: Հիմա եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ այս շրջանում «Լուսավոր Հայաստանը» կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան Ազգային ժողովի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստանի» առանձին պատգամավորների և առաջին հերթին՝ խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը. Ազգային ժողովում են հայհոյում, ԱԺ-ից դուրս են հայհոյում, Ազգային ժողովից դուրս է ծեծկռտուք տեղի ունենում, մյուս օրը ԱԺ-ում է ծեծկռտուք տեղի ունենում, բայց ես կարծում եմ ընդհանրապես, որ հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը։ Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ մեր հանրությունը արժանի է ավելի բովանդակային, քաղաքական խոսակցությունների ԱԺ-ում… Ես կարծում եմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր քաղաքական ուժը՝ մեր խմբակցությունը, խմբակցության ղեկավարի և վարչապետի շուրթերով ամեն ինչին տվել է գնահատական՝ առավել, քան հստակ դատապարտել է բռնությունը, առավել, քան հստակ արտահայտել է իր դիրքորոշումը «Լուսավոր Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի պահվածքի և մոտիվացիաների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն ու խմբակցության ղեկավարն իրենց հերթին տարբեր միջոցներով՝ շատ հայտնի և շատ տարօրինակ լայվի միջոցով ցույց է տվել իրենց դիրքորոշումները կյանքի և քաղաքականության վերաբերյալ և հանրությունը վստահաբար հետևություններ արել է»,- իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: