տուն Քաղաքական Հայաստան Շատ էժան և ծիծաղելի «տրյուկեր» են դրանք․ Հրաչյա Հակոբյան

Շատ էժան և ծիծաղելի «տրյուկեր» են դրանք․ Հրաչյա Հակոբյան

104
0

Անդրադառնալով Միքայել Մինասյանի կողմից վերջին շրջանում հնչեցվող հայտարարություններին՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ճեպազրույցի ժամանակ մասնավորապես նշեց.

«Արդեն ծիծաղելի են Միքայել Մինասյանի արած հայտարարությունները, որովհետև նա մեկ խոսում է, որ քիչ մնաց էս իշխանությունները հեռանալու են, հետո խոսում է, որ էս իշխանությունն ինքն իր միջից պետք է ընտրի նոր վարչապետ, և, պարզապես, արդեն ծիծաղելի են: Մենակ կարող եմ ասել հետևյալը, որ, չգիտեմ, գիտակցում է Միքայել Մինասյանը՝ ինչի մասին է խոսում: Նա խոսում է վերջին 20 տարվա մեջ միակ, ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության և վարչապետի մասին և ասում է՝ հեռացրեք այդ վարչապետին, թող հեռանա այս իշխանությունը: Գոնե էսքանը պետք է գիտակցի Միքայել Մինասյանը, որ խոսում է էդ իշխանության մասին»:

Հրաչյա Հակոբյանը հնարավոր չի համարում, որ թիմի ներսում կան մարդիկ, ովքեր որ կապ ունեն Միքայել Մինասյանի հետ.

«Եվ էդ էժանագին «մանյովրները» վաղուց են սկսվել, երբ որ Միքայել Մինասյանը շատ էժան քայլ արեց և ասեց, որ հարգելի իմ հետևորդներ, համակիրներ, մի տարածեք իմ գրածները, մի լայքեք իմ գրածները: Արդեն ծիծաղելի է, հա, էդ հայտարարությունը: Հիմա դրա շարունակությունն է. «իմքայլականներ, մի կապվեք ինձ հետ, մի ինձ ասեք չգիտեմ՝ ինչեր»: Նորից եմ կրկնում՝ էժան «տրյուկեր» են, էժան «մանյովրներ» են, և էլի մարդիկ կան, ովքեր որ էդ «մանյովրները» էլի անում են, որ իբր այ, մեզ ասում եք, որ ամեն ինչ լավ չի, դե լավ չի՝ եկեք մեր կողքին կանգնենք: Շատ էժան և ծիծաղելի «տրյուկեր» են դրանք»: