տուն Քաղաքական Հայաստան Շատ դեպքերում սեռական բռնության ենթարկվում են սոցիալական խոցելի խմբերի երեխաները

Շատ դեպքերում սեռական բռնության ենթարկվում են սոցիալական խոցելի խմբերի երեխաները

176
0

Ազգային ժողովում տեղի ունեցավ իշխանական թևի պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի, Մարիա Կարապետյանի ու Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը լրագրողների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե դպրոցահասակ երեխաներին սեռական դաստիարակության ինչ մեթոդներ են կիրառվելու:

Պատգամավորն ասաց, որ երեխաների տարիքին, հետաքրքրություններին, ունակություններին հարմարեցված պետք է բացատրել, որպեսզի երեխաների սեռական անձեռնամխելիությունը պաշտպանված լինի:

Պատգամավորն ընդգծեց, որ երեխաներին ժամանակին իրազեկումը կբերի հետագա բարդություններից խուսափելուն:

«Շատ դեպքերում սեռական բռնության ենթարկվում են սոցիալական խոցելի խմբերի երեխաները, այդ իսկ պատճառով պետության խնդիրն է երեխաների ունակություններն ու տարիքը հաշվի առնելով տալ համապատասխան գիտելիքներ»,- նշեց պատգամավորը:

Հայկ Մագոյան