տուն Քաղաքական Միջազգային Նյու Յորքում արգելել են ծխախոտի վաճառքը մինչև 21 տարեկան երիտասարդներին

Նյու Յորքում արգելել են ծխախոտի վաճառքը մինչև 21 տարեկան երիտասարդներին

179
0

url

Նյու Յորքի իշխանություններն արգելել են քաղաքի տարածքում ծխախոտի վաճառքը 21 տարեկանից ցածր երիտասարդների համար։ Այս մասին գրում է France Presse գործակալությունը։

Նման որոշում է կայացրել Նյու Յորքի քաղաքային խորհուրդը։ Կողմ է քվերակել 35 պատգամավոր, դեմ՝ 10-ը։ Օրենսդիրները կարծում են, որ նման օրենքի կիրառման դեպքում 18-ից 20 տարեկան ծխողների թիվը կկրճատվի 55 տոկոսով։ Արգելքի տակ են հայտնվել նաև էլեկտրոնային ծխախոտները։

Նյու Յորքն առաջին քաղաքն էր, որտեղ իշխանութոյւններն արգելեցին ծխելը ռեստորաններում, բարերում և այլ հասարակաան վայրերում։ Սկզբում այդ նախաձեռնությունը ենթարկվեց սուր քննադատության, սակայն այժմ սա նորմալ երևույթ է արևմտյան շատ երկրներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here