տուն Լուրեր Բլոգ Նիվան` բնավորություն, այլ ոչ թե՝ պարզապես ավտոմեքենա

Նիվան` բնավորություն, այլ ոչ թե՝ պարզապես ավտոմեքենա

125
0

1351598139_screenshot-14636

ՌԴ-ում երկու ամիս անցկացնելուց հետո, երբ վերադարձա Հայաստան, առաջինն, ինչ գրավեց ուշադրությունս, սպիտակ Նիվաների բազմությունն էր: Այստեղ ապրելու ընթացքում աչքս երևի սովորել էր, սակայն որոշ ժամանակ բացակայելուց հետո խորթ էր դարձել: Ռուսաստանում երկու ամսվա ընթացքում ինձ հանդիպեց մեկ սպիտակ Նիվա, այն էլ՝ հայկական համարներով: Հայ տղաների սերն այդ մեքենայի հանդեպ անբացատրելի է: Զրուցել եմ մի քանի Նիվայի վարորդների հետ, որոնք չէին կարողանում բացատրություն տալ, ինչու են ընտրել հենց Նիվան՝ պարզապես սիրում եմ,- պատասխանում էին նրանք: Անգամ նշեցին, որ հայ աղջիկները ևս սիրում են այդ մեքենան:

Աչքիցս չի վրիպել ևս մեկ հետաքրքիր փաստ` Նիվայի վարորդներից շատերը հիմնականում ունեն շատ ակտիվ, անհամբերբռնկուն բնավորություն: Մեկ տարվա վարորդական փորձիս ընթացքում ականատես եմ եղել բազում խախտումների, որոնց մեծամասնության հեղինակները հենց Նիվայի վարորդներ են: Նրանցից շատերն ունեն իրար բավական նման բնավորություն: Եթե Նիվայի վարորդ, ապա՝ ակտիվ, խախտումներ և արագություն սիրող։ Կարծում եմ հենց այդպիսին են մեր հայ՝ Նիվա վարող տղաները: Դժվարությամբ կարելի է պատկերացնել Նիվայի վարորդի, ով չի կատարում խախտումներ, և իր մեքենան աչքի լույսի պես չի պահում: Եթե Նիվա, ապա պարտադիր սպիտակ, ապակիներն անպայման ածուխի պես սև, մգեցված, քսենոն լուսարձակներով, ավտոարկղիկում պարտադիր հայկական ռաբիս երգերով սկավառակի առկայությամբ: Նիվան ավելի շատ հայ տղայի բնավորություն է, քան պարզապես ավտոմեքենա:

Հեղինակ` Դիանա Մանասերյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here