տուն Քաղաքական Հայաստան Նախատեսվում է աննախադեպ ծավալի շինարարություն`առողջապահական համակարգում.Արսեն Թորոսյան

Նախատեսվում է աննախադեպ ծավալի շինարարություն`առողջապահական համակարգում.Արսեն Թորոսյան

173
0

Այսօր կառավարության նիստին քննարկվում էր երկրում շինարարությունների հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ասաց, որ առողջապահական համակարգում ևս լինելու են շինարարական գործընթցներ:

Նիկոլ Փաշինյանը Արսեն Թորոսյանին առաջարկեց ներկայացնել իրավիճակը այս առնչությամբ:

«Ես ուզում էի շեշտել հատուկ այս հանգամանքը, որովհետև աննախադեպ ծավալի նոր կառուցվող, վերակառուցվող և վերանորոգվող բժշկական հաստատություններ ենք ունենալու: Բացառությամբ այն 12-ի, որոնք քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է նախագծերը, և 11-ի շինարարությունը, որը կարվեն: Մենք ևս երկու խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի մեր ծրագրերի շրջանակներում կառուցելիք: Առաջինի շինարարությունը`Մարտունու բժշկական կենտրոնի, կսկսվիտ մոտ օրերս: Հիմա մենք սպասում ենք պայմանագրի ապահովման տրամադրմանը կապալառուի կողմից»:

Արսեն Թորոսյանը ներկայացրեց Վայոց Ձորի բժշկական կենտրոնի ամբողջական կառուցման մրցույթի մասին , ինչպես նաև Վանաձորում իրականցվելիք շինարարության մասին տեղեկատվություն:

«Այս երկուսը ամբողջությամբ զրոից են կառուցվելու: Եվ համապատասխանելու են միջազգային բոլոր չափորոշիչներին: Եվ մեկ հրատապ և կարևոր շինարարություն է տեղի ունենալու: Սպասում ենք Կայունացման Եվրասիական ֆոնդի կողմից համաձայնագրի կնքմանը: Պայմանավորված կորանավիրուսի համավարակով Վանաձորում կառուցվելու է ինֆեկցիոն հիվանդանոց`Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում: Այս ամենն իրկանացնելուց հետո չենք ունենա բժշկական կենտրոն Հայաստանի տարածքում, որ կունենա կապիտալ կամ ամբողջական վերանորոգման կարիք»,-ասաց Թորոսյանը:

Հայկ Մագոյան