տուն Քաղաքական Միջազգային Նազարբաևը վախենում է, որ իր երկիրը կվերածվի Ուկրաինայի

Նազարբաևը վախենում է, որ իր երկիրը կվերածվի Ուկրաինայի

37
0

162139714

Եթե Ղազախստանում արգելվեն բոլոր լեզուները, բացի ղազախերենից, ապա երկիրը կվերծվի Ուկրաինայի։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Պետության կողմից ամեն ինչ արվում է պետական լեզվի պաշտպանության և զարգացման համար։ Սահմանադրությունում գրված է, որ պետական լեզուն ղազախերենն է։ Չկա մի մարդ, ում կասեին՝ մի խոսիր ղազախերենով։ Գիտեմ․ որ մեր գրողներ, պետական գործիչները բողոքում են, որ մեր լեզուն մեկուսացված է, անկախության 20 տարիներին դրա պատճառով այն չի զարգանում», — ասել է Նազարբաևը։

«Եթե մենք օրենսդրորեն արգելենք բոլոր լեզուները, ապա կվերածվենք Ուկրաինայի։ Անելով դա՝ կամ պետք է կորցնենք անկախութոյւնը, կամ լուևջ ջանքեր գործադրենք՝ խնդիրները լուծելու համար։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ այս հարցում հանգստություն է պետք», — նշել է Նազարբաևը։

Նազարբաևը բարձր է գնահատել անգլերենի դերն աշխարհում, քանի որ դա «կրթության, գիտության, բժշկության, համացանցի, զլմների և մշակույթի լեզու է»։