տուն Քաղաքական Հայաստան Յուրաքանչյուրս առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումով վերաբերվենք այս համաճարակային վտանգին. Մխիթար Հայրապետյան

Յուրաքանչյուրս առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումով վերաբերվենք այս համաճարակային վտանգին. Մխիթար Հայրապետյան

93
0

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպոր­տի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի։ Եվ եթե ժամկետների երկարաձգման անհրաժեշտություն լինի, ապա այդ մասին ՀՀ կառավարության կողմից հավելյալ հայտարարություն կարվի մարտի 18-ին կամ 19-ին։

Հորդորում ենք ձեռքով չբարևել, չշրջանցել կանխարգելիչ միջոցառումները, կարևոր է նաև՝ յուրաքանչյուրս առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումով վերաբերվենք այս համաճարակային վտանգին։ Առողջությո՛ւն բոլորիս»։