տուն Քաղաքական Միջազգային ՄքՔարթնին և Ռինգո Սթարը հանդես կգան Գրեմմի մրցանակաբաշխությանը

ՄքՔարթնին և Ռինգո Սթարը հանդես կգան Գրեմմի մրցանակաբաշխությանը

118
0

120917-paul-mccartney-ringo-starr

The Beatles խմբի նախկին կատարողներ Փոլ ՄքՔարթնին ու Ռինգո Սթարը համատեղ ելույթ կունենան հունվարի 26-ին Լոս Անջելեսում, որտեղ կայանալու է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը։ Այս մասին հաղորդում բրիտանական NME ամսագիրը։

ՄքՔարթնին ներկայացված է մի շարք անվանակարգերի հավակնորդների ցուցակներում, այդ թվում «լավագույն ռոք երգ»՝ իր Cut Me Some Slack երգով, որը կատարել է Nirvana խմբի նախկին մասնակիցներ Դեյվ Գրոլի և Քրիսթ Նովոսելիչի հետ։ Ռինգո Սթարը կստանա մրցանակ` երաժշտական ոլորտում ունեցած ավանդի համար։

Այս միջոցառմանը բացի վերոնշյալ երգիչներից հանդես կգան նաև Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Ուրբանը, Քեթի Փերին, Metallica խումբը չինացի դաշնակահար Լան Լանի հետ միասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here