տուն Հասարակություն Առողջապահություն Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով

201
0

Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

«Մենք սկսել ենք թեստերի լաբորատոր փորձարկումները՝ մինչև արտադրությունը սկսելը: Մի քանի նախատիպեր ենք պատրաստել արդեն, որոնք այս պահին փորձարկում ենք՝ դրական և բացասական ստուգիչների հետ: Այս պահին փորձարկում ենք թեստի մեջ պարունակվող դրական նմուշով, դա հատուկ պատրաստված նյութ է ՝ հասկանալու թեստը աշխատում է ճի՞շտ, թե՞ սխալ: Երևի մի օրից կսկսենք փորձարկել հիվանդների նմուշներով, որպեսզի ստուգենք թեստերի ճշտությունը: Բայց դա կրկին լինելու է ոչ թե թեստավորում, այլ փորձարկում՝ թեստի աշխատանքի ճշտությունը ստուգելու համար»,-ասաց Առաքելյանը:

Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: Դա կարվի մի քանի էտապով, հետո արդեն թեստերի՝ ևս մի խումբ նախատիպեր կպատրաստեն և կտան անկախ փորձարկման: Փորձարկումների ավարտից հետո ինստիտուտը կանցնի բուն արտադրական գործընթացին:

Նախնական պլանով, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա 2 շաբաթից հայկական արտադրության թեստերով կարվեն թեստավորումները: Հայ մասնագետները կարտադրեն օրական 1000-3000 թեստ: Առկա հումքը կբավարարի 100 հազար թեստի պատրաստման համար: Աշխատանքն արվում է հիմնականում ձեռքով: «Մենք աշխատում ենք մոտ 10-15 հոգով: Եթե ոլորտի մասնագետ ես, աշխատանքն այնքան էլ դժվար չէ: Բայց պարզապես ժամանակատար է: Մենք մոդելավորում ենք ամբողջ թեստավորման ընթացքը»,-ասաց տնօրենը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում