տուն Լուրեր Մշակույթի նախարարությունը գումար կհատկացնի Սոս Սարգսյանի մահարձանի պատրաստման և և գերեզմանի բարեկարգման...

Մշակույթի նախարարությունը գումար կհատկացնի Սոս Սարգսյանի մահարձանի պատրաստման և և գերեզմանի բարեկարգման համար

46
0

IMG_8548_ts1323262137

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաստատման ներայացրեց, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մա­հարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխա­տանք­­ների իրականացման ծախսերին որպես աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014-ի երրորդ եռամսյակում հատկացնել 2277.41 հազ.  դրամ:

Մշակույթի նախարարը հաստատման ներայացրեց նաև, որ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «01. Օպերային և բալետային արվեստի ներկայացումներ» ծրագրին հատկացվող 140 000,0 հազար դրամն ուղղվի դասական արվեստի դերի բարձրացման,  օպերային և բալետային արվեստի զարգացման ու ստեղծագործական ներուժի խթանման, կատարողական արվեստի որակի բարձրացման ու կադրերի հասունության նվազեցման  նպատակային աշխատանքների իրականացմանը: