տուն Տնտեսական ՄՄ վնասները. ավելի շատ անորոշություններ, քան պատասխաններ

ՄՄ վնասները. ավելի շատ անորոշություններ, քան պատասխաններ

125
0

Մաքսային միության կանոնակարգերում ապրանքների 70%-ի մաքսատուրքրեն ավելի բարձր են, քան Հայաստանում գործող մաքսատուքերն են: Այս մասին այսօր հայտարարեց տնտեսագետ Վահագն Ղազարյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա, թե Ռուսաստան» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ ՄՄ մտնելու դեպքում մենք ստիպված ենք լինելու վերանայել մաքսատուքերը, ինչը կնվազեցնի Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Համեմատելով ՄՄ-ն ԵՄ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) հետ՝ Վ. Ղազարյանը նշեց, որ ի տարբերություն DCFTA-ի, ՄՄ-ն բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի տնտեսության համար: Օրինակ, պարզ չէ, 10 տարի շարունակ մեր օրենսդրությունը ԵՄ երկրներիի օրենսդրությունների հետ մոտարկելուց հետո ինչպես ենք այն կրկին փոփոխությունների ենթարկելու՝ ՄՄ երկրների օրնսդրությանը համապատասխանեցնելու համար: Կամ՝ երբ բարձրացնենք մաքսատուրքերը, ստիպված ենք լինելու փոխհատուցում տալ ՄՄ-ից դուրս գտնվող երկրներին՝ նրանց հետ առևտրային ռեժիմը վատացնելու պատճառով, կամ՝ ստիպված ենք լինելու վերաբանակցել Վրաստանի հետ առևտրային պայմանները՝ փոխելով այն դեպի վատթարացումը, և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով ենք կապվելու ՄՄ երկրների հետ Վրաստանի միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here