տուն Սպորտ Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց

Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց

201
0

Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։ Տեղեկությունը հրապարակվել է «Ռոմայի» պաշտոնական կայքում:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ վարձակալության ժամկետի երկարացման շուրջ, ինչը հնարավորություն կտա այստեղ ևս մեկ տարի մնալու: Անչափ ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ  կան նպատակներ, որոնց դեռ չեմ հասել», — ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ, Մխիթարյանն ինքն էր ցանկություն հայտնել մնալ «Ռոմայում»: Նա նշել էր, որ չի ուզում բաժանվել հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայից:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: