տուն Քաղաքական Հայաստան Մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ՝ նատուրալների, կառավարությունը բան ու գործ...

Մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ՝ նատուրալների, կառավարությունը բան ու գործ չունի, պետք է հյուրանոցներում ժողովներ կազմակերպի՞. վարչապետ (տեսանյութ)

139
0

Կառավարության նիստին վարչապետը խոսեց հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գծանշումների պարագայում էլ լինում են խախտումներ: 

«Երբ կան ցուցադրական երևույթներ, պահպանվում են կանոնները, բայց հետո կրկին խախտվում են դրանք: Ըստ էության, շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով: Ես տեսնում եմ, որ իբր կառավարությունն ասում է, թե մի համբուրվեք: Էդ երբվանի՞ց է փողոցում համբուրվելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը խոսեց նաև սխալների մասին։

«Հաջորդ սխալն այն էր, որ մենք հանեցինք տեղեկատվական սահմանափակումները: Եվ մարդիկ ինչ ասես՝ ասում են: Ասում են` կորոնավիրուս չկա, մարդկանց չիպավորում են, մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ նատուրալների ժողով է: Ինչ է ստացվում, կառավարությունը բան ու գործ չունի, պետք է հյուրանոցներում ժողովներ կազմակերպի՞:

Այն մարդիկ, ովքեր դիտավորյալ դիմակ չէին կրում և հորդորում էին դիմակներ չկրել, հիմա վարակվում են: Ճիշտ է, իրենք չեն ընդունում, որ վարակվել են: Բայց մենք գիտենք, որ իրենք վարակվել են: Հեսա կահազանգեն, բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք դրա՞ համար: Կամ էլ կգնան ուրիշ տղեր կհոսպիտալացվեն»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայկ Մագոյան