տուն Հասարակություն Իրավական Միջնորդություններ կներկայացվեն` զինծառայողներին առնչվող գործերով դատարանի արտագնա նիստեր անցկացնելու համար

Միջնորդություններ կներկայացվեն` զինծառայողներին առնչվող գործերով դատարանի արտագնա նիստեր անցկացնելու համար

226
0

«Արատավոր բարքերը վերացնելու և միջանձնային հարաբերությունների բարելավման առումով կայազորների դատախազներին հանձնարարել է անակնկալ այցելություններ կատարել զորամասեր, յուրաքանչյուր քրեական գործով պարզել քրեական ենթամշակույթ կրող անձանց շրջանակը, դրանց առկայության դեպքում միջնորդություններ ներկայացնել այդ անձանց այլ զորամաս տեղափոխելու ուղղությամբ, կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող գործերով քննության առարկա դարձնել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից դրանց կանխման և նախականխման հարցում հնարավոր հանցավոր թերացումների, անգործության հանգամանքները: Գլխավոր դատախազի կողմից խնդիր է դրվել զինծառայողներին առնչվող գործերով քննությունների ձգձգումներից խուսափելու նպատակով դատարանի արտագնա նիստեր անցկացնելու միջնորդություններ ներկայացնել:

ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել կառուցողական և առարկայական քննարկումներ: Հիմնականում շեշտադրումները կատարվել են նմանատիպ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցության ձևերի կատարելագործման, ինչպես նաև զորամասերում և առաջնագծում հերթապահություն իրականացնելիս կարգապահության ամրապնդման մեխանիզմների վրա:

Ընդ որում՝ այդ քննարկումների, տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով վեր հանված խնդիրների հրատապ լուծման նպատակով կանխարգելիչ, կազմակերպական-իրավական կոնկրետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացրել պատկան բարձրաստիճան պաշտոնատար անձանց»: