տուն Աշխարհ Մեծ Բրիտանիայում 38 հազար մահվան ցուցանիշն ամենասարսափելին է Եվրոպայում

Մեծ Բրիտանիայում 38 հազար մահվան ցուցանիշն ամենասարսափելին է Եվրոպայում

138
0

Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահացածների ցուցանիշով առաջատարն է Եվրոպայում: Միացյալ Թագավորությունում վարակից մահացել է ավելի քան 38 հազար հիվանդ՝ գրում է Reuters գործակալությունը: Նման տխուր վիճակագրությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Բորիս Ջոնսոնի գործողությունների արդյունավետությունը:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր երկրում կարանտինային ռեժիմն աստիճանաբար թուլացնելու և աշխատանքի վերադառնալու մասին: Կառավարության ղեկավարը, միաժամանակ, խորհուրդ է տվել դիմակներ կրել:

Երկրում մահացության բարձր ցուցանիշի պատճառով կտրուկ աճել են Ջոնսոնի վարած քաղաքականության դեմ քննադատությունները: Ընդդիմադիրները հայտնել են, որ դեռևս շատ վաղ է սահմանափակումները թուլացնելու համար: Բացի այդ, երկրում չափազանց դանդաղ են կատարվում զանգվածային թեստավորումները:

Մեծ Բրիտանիայում վարակի թիրախում հիմնականում հայտնվել են խնամքի կենտրոնները, որոնց բնակիչները տարեցներ են: