տուն Հասարակություն Մեծամորի ուսուցիչները դրամահավաքության մասին տեղեկությունը լկտիություն են որակել (լուսանկարներ)

Մեծամորի ուսուցիչները դրամահավաքության մասին տեղեկությունը լկտիություն են որակել (լուսանկարներ)

476
0

Այսօր Araratnews.am-ի խմբագրություն էին զանգահարել Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչները եւ իրենց վրդովմունքն էին հայտնում medianews.site-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ։ Ինչու էին մեզ դիմել, որովհետեւ «Արարատնյուզ» կայքը մաս է կազմում «Մեդիանյուզ» ՍՊԸ-ին, ինչն էլ շփոթության մեջ էր գցել ուսուցիչներին, սակայն նշենք, որ մեր ընկերությունը ոչ մի կապ չունի վերոնշյալ medianews.site-ի հետ։

Դպրոցի ուսուցիչները խնդրեցին իրենց բաց նամակը տեղադրել Araratnews.am-ի կայքում՝ հերքելով դրամահավաքության մասին տեղեկությունը, այն որակելով լկտիություն, դպրոցի տնօրենի անունը վարկաբեկելու փորձ։ «Որպեսզի այս ապատեղեկատվությունն անհիմն կերպով տարածում չունենա, դիմում եմ ֆեյսբուքյան հարթակի բոլոր օգտատերերին. մի’ տրվեք սադրանքների, մի’ մեկնաբանեք նման կայքերի գրառումները, եղե’ք մեդիագրագետ, օգնե’ք բացահայտել այս կայքը համակարգողի եւ պատվիրատուի ինքնությունը»,- գրել են ուսուցիչները եւ ուղարկել դպրոցի ամբողջ անձնակազմի ստորագրություններով բողոքը, որը ներկայացնում ենք ստորեւ։