տուն Քաղաքական Հայաստան Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի

Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի

89
0

Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մարտի 1-ից սկսած մոտ 63 հազար, իսկ մարտի 14-ից սկսած` մոտ 23 հազար քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Աշխարհագրությունը շատ լայն է։ Գրեթե բոլոր մայրցամաքներից մենք ժամանողներ ունենք»,- ասաց Մնացականյանը։