տուն Քաղաքական Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել. Հրաչյա Հակոբյանը` Միքայել Մինասյանի...

Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել. Հրաչյա Հակոբյանը` Միքայել Մինասյանի մասին

160
0
Հրաչյա Հակոբյան

ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է սա «Ֆեյսբուքում» գրել: «Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։

Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։

Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»,- գրել է օրենսդիր մարմնի անդամը:

Հիշեցնենք` պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է Միքայել Մինասյանի հանցավոր արարքները: